Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսին կայցելի Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսին կայցելի Վրաստան
26.06.2015 | 12:19

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օգոստոսին կայցելի Վրաստան։ «Հունիսի 25-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ 2015 թվականի օգոստոսին դաշինքի գլխավոր քարտուղարն այցելի Թբիլիսի»,- հայտնել են գերատեսչությունից:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ